Նաչո Ֆերնանդեսը խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» փոխավագ Նաչո Ֆերնանդեսը մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ 33-ամյա իսպանացու գործող պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:

«Ես «Ռեալի» հետ ոչ մի խնդիր չունեմ պայմանագրի պայմանների և գումարի առումով: Ես գիտեմ, որ «Ռեալից» ավելի լավ տեղ չկա. Ես պարզապես ուզում եմ ինձ կարևոր զգալ:

Սա իմ առաջնահերթությունն է։ Ամեն ինչ կորոշեմ ակումբի հետ միասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում անցկացրել է 31 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։