ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ժոզե Մոուրինյոն պետք է գլխավորի ՊՍԺ-ն»

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը կցանկանար, որ Ժոզե Մոուրինյոն գլխավորի ֆրանսիական ակումբը:

«Նախ՝ ես չեմ խնդրում Գալտիերին ազատել իր պարտականություններից։ Բայց եթե փարիզցիների ղեկավարությունը նման որոշում կայացնի, ապա կարծում եմ, որ Մոուրինյոյից բացի ուրիշին չպետք է փնտրեն։ Նա կոշտ մարզիչ է, մարզիչ, ով հաղթել է և շատ բան է արել: Նրան կհարգեն հանդերձարանում գտնվող բոլոր ֆուտբոլիստները։

Նա կսերմաներ կարգապահություն, որն անհետացել է ՊՍԺ-ում վերջին տարիներին: Համոզված եմ, որ նա կկարողանա առաջ մղել այս ակումբը և ճիշտ ուղու վրա դնել»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։