Մեսութ Օզիլը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Գերմանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Բարեւ բոլորին։ Երկար մտորումներից հետո ես որոշել եմ հայտարարել պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին։ Ինձ բախտ է վիճակվել գրեթե 17 տարի լինել ֆուտբոլիստ։ Ես շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Սակայն վերջին շաբաթներին ու ամիսներին, վնասվածքների պատճառով երկար խնդիրներից հետո, ինձ համար պարզ դարձավ, որ ժամանակն է հեռանալ։

Ես անցել եմ անհավատալի ճանապարհ՝ լի անմոռանալի պահերով և հույզերով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ակումբներին՝ «Շալկեին», «Վերդերին», «Ռեալին», «Արսենալին», «Ֆեներբախչեին», «Ստամբուլի Բաշահշեհիրին»: Շնորհակալություն բոլոր մարզիչներին, ովքեր աջակցել են ինձ և իմ թիմակիցներին, ում հետ մենք ընկերացանք», – գրել է ֆուտբոլիստը սոց․ ցանցերում։