«Սելտայի» կիսապաշտպանը՝ մադրիդյան թիմի ուշադրության կենտրոնում

«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոն» ուշադիր հետևում է ֆուտբոլիստի ապագայի հետ կապված իրավիճակին։ «Ներքնակների» ճամբարում հասկանում են, որ ֆինանսական խնդիրների պատճառով իրենց համար դժվար կլինի ֆուտբոլիստ ձեռք բերել, քանի որ նրա պայմանագրում բաց թողնման գումարը կազմում է 40 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», որը նույնպես մտադիր է ամռանը պայքարել Գաբրիի համար։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 9 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում։