Անսու Ֆաթին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ցանկանում է իր ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 40-ից 50 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները Ֆաթիի ծառայություններն են առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին» և ԱՊԼ-ի երեք այլ ակումբների։ Ֆաթին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։