Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Դանի Սեբալյոսի ապագայի հետ կապված

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ կարող է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ, հայտնում է իսպանական մամուլը։

Մամուլի խոսքով՝ ֆուտբոլիստի առաջնահերթությունը իսպանական ակումբում մնալն է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Սեբալյոսին կառաջարկի 4 տարով բարելավված պայմանագիր։