Ֆլորիան Վիրցի տրանսֆերի համար երեք գրանդ կպայքարի

Կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան» ցանկանում են ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը մնում է Մադրիդի «Ռեալը»։

Իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Բարսելոնան» կանի հնարավորինս, որպեսզի գնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները՝ չնայած ֆինանսական դժվարություններին:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։