Ռոյ Հոջսոնը գլխավորեց «Քրիսթալ Փելասը»

Անգլիացի հանրահայտ մարզիչ Ռոյ Հոջսոնը երկրորդ անգամ գլխավորել է «Քրիսթալ Փելասը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

75-ամյա մասնագետի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Ռոյ Հոջսոնը «Քրիսթալ Փելասը» մարզել է նաև 2017-2021-ին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Քրիսթալ Փելասը» 28 խաղից հետո 27 միավորով 12-րդն է: