Հրանտ-Լեոն Ռանոս. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գրառում է կատարել սոցցանցերում:

«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Անմիջապես անցնում ենք աշխատանքի»,- գրել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ Թուրքիայի հավաքականի դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: