Էմանուել Ադեբայորը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

«Տոգոյի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը 39 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իմ կարիերան անհավանական ճանապարհորդություն էր: Շնորհակալ եմ երկրպագուներիս ամեն քայլափոխի իմ կողքին լինելու համար։ Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար և ոգևորված եմ տեսնելու, թե ինչ կլինի հետո»,- գրել է Ադեբայորը սոցցանցերում։

Նախկինում Ադեբայորը հանդես է եկել նաև «Մոնակոյում», «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Ռեալում», «Թոթենհեմում» և այլ ակումբներում։ 2008 թվականին նա ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։