Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվեց ղազախական «Աստանա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, որ Հարոյանը 2021թ. փետրվարից մինչև հուլիս արդեն հանդես է եկել «Աստանայի» կազմում` անցկացրած 15 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։