Հայտնի է Ֆրանսիայի հավաքականի նոր ավագի անունը

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍժ-ի ռմբարկու Կիլիան Մբապպեն կդառնա ազգային թիմի ավագ:

GFFN-ի հավաստմամբ, ֆրանսիացի գլխավոր  մարզիչ Դիդյե Դեշամը Մբապպեի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի միջև  ընտրություն կատարելիս նախապատվությունը տվել է Կիլիանին:

Հիշեցնենք, որ Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ «Եռագույնների» ավագը  դարպասապահ Ուգո Լյորիսն էր, որը մրցաշարի ավարտից հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին: