«Միլանը», «Ինտերը» և «Թոթենհեմը» հետաքրքրված են «Զալցբուրգի» հարձակվողի ծառայություններով

«Զալցբուրգի» հարձակվող Նոա Օկաֆորը ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։ Նրա համար պատրաստ են պայքարել «Միլանը», «Ինտերը» և «Թոթենհեմը», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա շվեյցարացու տրանսֆերը կարող է արժենալ 20-ից 25 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։