Մարտին Էդեգորի ապագայի հարցում հստակություն կա

«Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորին: Այս մասին հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը: 24-ամյա նորվեգացու աշխատավարձը կբարձրանա:

Մարտին Էդեգորի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։