Ֆրանսիայի հավաքականի և ՊՍժ-ի ռմբարկու Կիլիան Մբապպեն կդառնա ազգային թիմի ավագ:
GFFN-ի հավաստմամբ, ֆրանսիացի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Մբապպեի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տվել է Կիլիանին:
Հիշեցնենք, որ Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ «Եռագույնների» ավագը դարպասապահ Ուգո Լյորիսն էր, որը մրցաշարի ավարտից հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին: