Էմանուել Ադեբայորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Իմ կարիերան լի է եղել վերելքներով և վայրէջքներով: Բայց դա իսկապես հիանալի արկած էր: Մեծ շնորհակալություն երկրպագուներիս աջակցության համար։

Ես շատ հուզված եմ, բայց դա պետք է տեղի ունենար»,- սոցցանցում գրել է 39-ամյա տոգոյի հարձակվողը։