Յուրգեն Կլոպն ակտիվ տրանսֆերային արշավ է պատրաստում

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստվում է ակտիվ տրանսֆերային արշավի, Յուրգեն Կլոպը կազմը թարմացնելու մի քանի տարբերակ ունի։

Ֆուտբոլիստներից մեկը, ում կցանկանար թիմում տեսնել գերմանացին, սլովակ Ստանիսլավ Լոբոտկան է, ով հանդես է գալիս «Նապոլիում»։ Ոչ վաղ անցյալում ակումբը երկարաձգեց նրա պայմանագիրը մինչև 2027 թվականը, սակայն կվաճառի նրա տրանսֆերը եթե շահավետ առաջարկ ստանա: