Անտոնիո Կոնտեն հստակ որոշում է կայացրել

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է հեռանալ ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է TodoFichajes-ը։

Կոնտեն կլքի լոնդոնյան ակումբը երկու պատճառով՝ տրանսֆերների համար երաշխիքների բացակայության և հանդերձարանում թիմի հետ հարաբերությունների սրման։

«Թոթենհեմն» արդեն սկսել է աշխատել թիմի համար նոր մարզիչ գտնելու ուղղությամբ։