Անտուան Գրիզմանը անսպասելի որոշում է կայացրել

Անտուան ​​Գրիզմանը կարող է կարիերան ավարտել Ֆրանսիայի հավաքականում։ 32-ամյա հարձակվողը մտածում է ազգային հավաքականում իր ապագայի մասին, հայտնում է Onze Mondial-ը՝ հղում անելով Le Figaro-ին: Անտուանը դժգոհ էր Դիդյե Դեշամի որոշումից՝ թիմի ավագ նշանակելու  Կիլիան Մբապպեին: L’Equipe-ը հավելում է, որ Ուգո Լյորիսի ու Ռաֆայել Վարանի հեռանալը թիմից, ինչպես նաև Պոլ Պոգբային թիմ վերադարձնելու դժվարությունները կարող են ազդել Գրիզմանի որոշման վրա։ Այս գործոնները բացասաբար են ազդել «Ատլետիկոյի» խաղացողի տրամադրության վրա։