ՊՍԺ-ն չի հեռացնի Քրիստոֆ Գալտիեին մինչև մրցաշրջանի ավարտը

ՊՍԺ-ի ղեկավարությունը մինչև մրցաշրջանի ավարտը որոշում չի կայացնի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ապագայի վերաբերյալ, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները Գալտիեին փոխարինելու ակնհայտ հավակնորդներ չեն գտել, ուստի որոշել են ֆրանսիացի մասնագետին ակումբում թողնել մինչև մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորում է անցած ամառվանից։