Կարիմ Բենզեման վատ ցուցանիշ է գրանցել

Իսպանական AS պարբերականը քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային՝ Իսպանական Լա Լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղի համար (1:2)։

Նշվում է, որ 35-ամյա ֆրանսիացին 10-ից 0 գնահատականն է ստացել, նա դուրս է եկել մադրիդցիների մեկնարկային կազմում ու ամբողջ հանդիպումն անցկացրել խաղադաշտում։

«Բենզեման կրկին անտեսանելի է։ Նա ընդհանրապես ոչինչ չի արել։ Նա չի ստանում գնդակը և չի կարող իր խաղը պարտադրել տուգանային հրապարակում։ Կարիմը շատ հեռու է «Ոսկե գնդակը» նվաճած ֆուտբոլիստի փայլուն տարբերակից», – գրել է AS-ը։