Մարկուս Ռեշֆորդը վնասվածք է ստացել

Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը բաց կթողնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումները։

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակվողը վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Ֆուլհեմի» հետ հանդիպման ժամանակ (3:1): Այդ պատճառով նա չի միանա Անգլիայի հավաքականին։

Մարտի 23-ին Անգլիայի հավաքականը Եվրոյի որակավորման փուլի առաջին տուրում կխաղա Իտալիայի հետ։ Մարտի 26-ին բրիտանացիները կհանդիպեն Ուկրաինայի հավաքականի հետ։