Ռոդրիգո․ «Ես միշտ ուզում եմ խաղալ և ասել եմ մարզչին, որ պետք է խաղամ»

Ռոդրիգո Գոեսը կարծում է, որ ինքը միշտ պետք է խաղա «Ռեալի» մեկնարկային կազմում:

«Ես փորձում եմ հանգիստ լինել։ Ես միշտ ուզում եմ խաղալ և ասել մարզչին, որ պետք է խաղամ, բայց նա ինձ ասում է, որ հանգստություն պահպանեմ։

Ես հարգում եմ նրան, քանի որ մենք շատ լավ խաղացողներ ունենք։ Երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, օգնում եմ թիմին, և ցանկանում եմ լինել մեկնարկային խաղացողը։

Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Անչելոտիի հետ, նա հիանալի մարզիչ է և միշտ ինձ շատ է օգնում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» վինգերը։