Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Մարկո Ռոյսը ռեկորդակիր է դարձել

Մարկո Ռոյսը գլխավորեց Դորտմունդի «Բորուսիայի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Քյոլնի» (6:1) հետ խաղում  33-ամյա խաղացողը դուբլի հեղինակ է դարձել։

Այս գոլերից առաջինը կիսապաշտպանի համար 160-րդն էր «Բորուսիայի» կազմում, ինչի շնորհիվ Ռոյսը գերազանցեց Մայքլ Ցորկի ռեկորդը։ Ընդհանուր առմամբ, Մարկոն դորտմունդցիների կազմում այժմ ունի խփած 161 գոլ:

Հարկ է նշել, որ սա պրոֆեսիոնալ մակարդակում է։ Ենթադրվում է, որ հարձակվող Ալֆրեդ Փրեյսլերը դորտմունդցիների կազմում 177 գոլ է խփել՝ գումարած սիրողական մակարդակը։

Ռոյսը Դորտմունդի սան է։ 2012 թվականին նա Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վերադարձավ հարազատ ակումբ։