Լիոնել Մեսսիի ապագայից նոր տեղեկություն կա

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի երկարաձգում պայմանագիրն ակումբի հետ, քանի որ ցանկանում է հասկանալ, թե ֆուտբոլիստներից և անձնակազմից ով կմնա ակումբում մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ պայմանագրի հնարավոր երկարաձգումից առաջ 35-ամյա արգենտինացին ցանկանում է հասկանալ, թե ինչ ապագա կունենա փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերը և պարզել, թե ֆուտբոլիստներից ով կլքի ակումբը, հայտնում է աղբյուրը։

Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։