Տոնի Կրոս. «Ֆուտբոլում ոչ մեկին չեմ խղճացել»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է թիմում թիմակից Էդեն Ազարի դիրքի մասին իր կարծիքով։

«Չեմ կարծում, որ Ազարը վատ կյանք ունի։ Արժե խղճալ մարդկանց, որոնց ժամանակներն ավելի վատն են։ Խոսքը փողի մասին չէ, պարզապես ես ֆուտբոլում ոչ մեկին չեմ խղճացել։

Կարծում եմ, որ խղճահարությունն անտեղի է: Ես շատ լավ գիտեմ Էդենին, մենք հաճախ ենք խոսում, բայց ես ցավում եմ միայն նրանց համար, ովքեր շատ վատ վիճակում են, և Ազարը նրանցից չէ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Նշենք, որ այս մրցաշրջանում բելգիացին ընդամենը երեք հանդիպում է անցկացրել: