Էրիկ տեն Հագ. «Պետք է հարգենք այս աշխատանքը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գովել է իր ֆուտբոլիստներին Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղից առաջ։

«Չեմ կասկածում, որ աշխարհի առաջնությունից հետո մենք շատ խիտ գրաֆիկ ունեինք։ Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստներից, նրանց կատարած աշխատանքից:

Տղաները ֆանտաստիկ ջանքեր են գործադրում։ Մենք միասնական ենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը: