Մոհամեդ Սալահը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մտածում է ակումբից հեռանալու մասին, հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա եգիպտացու համար առաջնային տարբերակը իսպանական Լա Լիգա տեղափոխվելն է։

Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հարձակվողի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը: