Կառլո Անչելոտտին խոսել է Էդեն Ազարի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու թիմի հարձակվող Էդեն Ազարը հազվադեպ է հայտնվում խաղադաշտում։

«Ես այստեղ չեմ, որպեսզի յուրաքանչյուր ֆուտբոլիստին րոպեներ տրամադրել խաղալու, ես այստեղ եմ խաղերը հաղթելու համար: Ես չեմ նայում, թե ինչքան է վաստակում ֆուտբոլիստը կամ նրա տարիքին, ես նայում եմ միայն արդյունքներին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Eleven Belgium-ը։

Այս մրցաշրջանում 32-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: