Էրլինգ Հոլանդը ապշեցուցիչ ցուցանիշի է հասել

Էրլինգ Հոլանդն այս մրցաշրջանում 6-րդ անգամ է հեթ-տրիկ ձևակերպում։

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անգլիայի գավաթում «Բարնլիի» դեմ խաղում (6:0): Նա գոլի հեղինակ դարձավ 32-րդ, 35-րդ և 59-րդ րոպեներին։

63-րդ րոպեին նրա փոխարեն դաշտ մտավ կիսապաշտպան Քոուլ Պալմերը։

Այս մրցաշրջանում Հոլանդը 6 հեթ-տրիկի հեղինակ է դարձել «քաղաքայինների» կազմում։ Նախկինում նա երեք անգամ գոլի հեղինակ է դարձել «Քրիսթալ Փելասի» (օգոստոսի 27), «Նոթինգհեմ Ֆորեստի» (31 օգոստոսի), «Մանչեսթեր Յունայթեդի» (հոկտեմբերի 2), «Վուլվսի» (հունվարի 22) և «Լայպցիգի» (մարտի 14) դեմ խաղում։