Կրիշտիանու Ռոնալդուն ավարտեց գոլային երաշտը

Կրիշտիանու Ռոնալդուն «Աբհայի» դարպասը խփած գոլով ավարտեց գոլային երաշտը։

«Ալ-Նասրի» հարձակվողը Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրի խաղում 78-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։

Մինչ այդ, վերջին անգամ 38-ամյա պորտուգալացին գոլի հեղինակ էր դարձել փետրվարի 25-ին։ Առաջնությունում նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Դամակուի» դեմ խաղում (3:0): Այնուհետև նա չկարողացավ գոլ խփել երեք խաղում՝ «Ալ-Բատին» (3-1) և «Ալ-Իթթիհադին» (0-1) և «Աբհայի» դեմ(3-1) Սաուդյան Արաբիայի գավաթում:

Ռոնալդուն 9 գոլ է խփել առաջնության 8 խաղում։