Դավիդ Վիլյա. «Հիանալի է Վինիսիուսի խաղը դիտելը»

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան պատմել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղի մասին իր մտքերը։

«Հիանալի է Վինիսիուսի խաղը դիտելը: Կարծում եմ, եթե նույնիսկ նախորդ ամառ Մբապպեն տեղափոխվեր «Ռեալ», Վինիսիուսը դեռ կխաղար:

Նա դառնում է ավելի հասուն որպես ֆուտբոլիստ, ինչը բնական է»,- ասել է Վիլյան Daily Mail-ին: