Անտոնիո Կոնտեն մտադիր է հեռանալ «Թոթենհեմից»

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Թոթենհեմից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն, Կոնտեն հոգնել է թիմի անհաջող հանդիպումներից։ Այդ իսկ պատճառով մարզիչը նոր պայմանագրի շուրջ կոնկրետ բանակցությունների մեջ չի մտել ակումբի ղեկավարության հետ։

Նշենք, որ մասնագետի գործող պայմանագիրը ժամկետը լրանում է այս ամառ։