FA CUP. «Մանչեսթեր Սիթին» չնկատեց «Բարնլիին» (VIDEO)

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունել էր «Բարնլիին»։ Պեպ Գվարդիոլայի սաները կարողացան խելահեղ ֆուտբոլ ցուցադրել։

Էրլինգ Հոլանդը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա լավագույն ռմբարկուն է թիմի՝ խփած 42 գոլով։ «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում է։

Անգլիայի գավաթ.

«Մանչեսթեր Սիթի» – «Բարնլի» 6:0 (2:0)

1-0 Էրլինգ Հոլանդ (32′)

2-0 Էրլինգ Հոլանդ (35′)

3-0 Էրլինգ Հոլանդ (59′)

4-0 Խուլիան Ալվարես (62′)

5-0 Քոուլ Փալմեր (68′)

6-0 Խուլիան Ալվարես (73′)

Խաղի տեսությունն՝ այստեղ: