«Չելսին» վերադարձել է Ջուդ Բելինգհեմի համար մղվող պայքարին

Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է այս ամառ պայքարել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար:

«Չելսին» մտադիր է միանալ անգլիացու համար մղվող պայքարին, ով, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 110 միլիոն եվրո։

Լոնդոնյան ակումբի սեփականատեր Թոդ Բոհլին հույս ունի համոզել ֆուտբոլիստին, որ միանա իր ակումբին:

Նշենք, որ Բելինգհեմը մնում է Մադրիդի «Ռեալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակները, իսկ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է անգլիացուն պահել իր շարքերում մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: