Յուրգեն Կլոպը ցանկանում է թիմ հրավիրել «Բավարիայի» կիսապաշտպանին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխն ունի կարիերան Մառախլապատ ալբիոնում շարունակելու տարբերակ:

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Աղբյուրը նշում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Գրավենբերգի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին Բունդեսլիգայում անցկացրել է 15 հանդիպում: