Սոֆիան Ամրաբատը՝ անգլիական գրանդի դիտակետում

«Թոթեհեմը» պատրաստվում է առաջարկ անել «Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հենակետային կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատին ձեռք բերելու համար։ Այս մասին գրում է Calciomercato-ն:

«Ֆիորենտինան» չի ցանկանում բաժանվել Ամրաբատից և պատրաստվում է նրան նոր պայմանագիր առաջարկել մինչև 2027 թվականը՝ 3,2 միլիոն եվրո աշխատավարձով։