Արամ Չախոյան․ «Ոչ միայն ֆուտբոլում, այլ առհասարակ իրար հետ լինենք, միասնական լինենք»

PROFFOOTBALL-ն այս անգամ զրուցել է հայտնի հաղորդավար և ռադիոհաղորդավար Արամ Չախոյանի հետ։

– Պարոն Չախոյան, ներկա լինելո՞ւ եք Հայաստան – Թուրքիա հանդիպմանը։
– Առանձնապես ֆուտբոլասեր չեմ։ Ցավոք, ներկա չեմ լինելու հանդիպմանը։ 

– Ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեք այդ հանդիպումից։
– Սպորտային հանդիպում է, պետք չէ քաղաքականությանը խառնել, սակայն դրա տարրեր լինելու են այդ խաղին։ Մեր տղաները ու մենք պետք է առավելագույնն անենք այդ օրը, որպեսզի հաջողության հասնենք։

– Իսկ ի՞նչ հաշիվ եք ակնկալում։
– Կարծում եմ, որ մեր հավաքականը կհաղթի 3։2 հաշվով:

– Եվ վերջում․ ի՞նչ կուզեք ասել մեր ֆուտբոլիստներին Թուրքիայի դեմ խաղից առաջ։
– Կուզեմ ասել առհասարակ հայերին, ոչ թե ֆուտբոլիստներին։ Կկարողանանք հաջողության հասնել, եթե միասին լինենք։ Սա կարևոր ֆուտբոլային իրադարձություն է։ Կցանկանամ, որ առավելագույնս համախմբած լինենք, խաղանք թիմային ֆուտբոլ։ Ոչ միայն ֆուտբոլում, այլ առհասարակ իրար հետ լինենք, միասնական լինենք։