Պյոտր Զելինսկին կարող է տեղափոխվել ԱՊԼ

Լեհաստանի հավաքականի և «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ռուդի Գալետտին։

28-ամյա կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը նեապոլցիների հետ հաշվարկված է մինչեւ 2024 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Պյոտրը «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Այս մրցաշրջանում Զիելինսկին անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: