Լիոնել Մեսսին միայն մեկ պայմանով կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

Հայտնի է դարձել, թե ինչ պայմանով կարող է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնել Սաուդյան Արաբիայի առաջնություն։

Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խայմե Աստրեյնը, արգենտինացի հարձակվողը կարող է միանալ սաուդյան ակումբին, եթե ավելի շատ վաստակի, քան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին «Ալ-Հիլալից» 600 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է պահանջել երկու տարվա համար։

Մեսսիի մտերիմները կարծում են, որ ավելի բարձր աշխատավարձը լիովին արդարացվում է նրանով, որ արգենտինացին երկու տարով փոքր է պորտուգալացուց։ Ռոնալդուի ընդհանուր եկամուտը «Ալ-Նասրում» կազմում է տարեկան 200 միլիոն եվրո։