Զլատկո Դալիչն ու Խորվաթիան որոշում են կայացրել

Զլատկո Դալիչը երկարաձգել է պայմանագիրը Խորվաթիայի հավաքականի հետ։

56-ամյա գլխավոր մարզչի նոր համաձայնագիրը ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Մասնագետը Խորվաթիայի հավաքականը գլխավորում է 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ Խորվաթիան արծաթե մեդալ է նվաճել 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում և բրոնզե մեդալներ 2022 թվականի աշխարհի գավաթում: