Ստեֆանո Պիոլի․ ««Նապոլին» ուժեղ է մեզանից Ա Սերիայում, բայց»

Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Նապոլիի» հետ հանդիպումների մասին։

«Մենք քառորդ եզրափակչում ենք, մենք «Միլանն» ենք և ավելի առաջ ենք գնալու:

«Նապոլին» ուժեղ է և մեզանից լավն է Ա Սերիայում, բայց Չեմպիոնների Լիգան Չեմպիոնների Լիգան է, իսկ «Միլանը»՝ «Միլանը»:

Ցանկացած թիմ այս փուլում չափազանց բարդ ու մոտիվացված մրցակից է։ Մենք այստեղ ենք մոտիվացիայի և հավակնությունների շնորհիվ և կընտրենք հետագան»,- ասել է «Միլանի» գլխավոր մարզիչը։