Չավի․ «Մեր հաղթանակը կարող է ծանր հարված լինել «Ռեալի» համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Ռեալի» դեմ խաղի կարևորության մասին։

Թիմերը կհանդիպեն Լա Լիգայի 26-րդ տուրում։ Հանդիպումը կկայանա մարտի 19-ին։

«Ինչ էլ որ լինի վաղը, դա որոշիչ հանդիպում չի լինի։ Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց մեր հաղթանակը կարող է ծանր հարված լինել «Ռեալի» համար։

Մեր նպատակն է տիրել խաղին, ինչը մենք գրեթե միշտ անում ենք, բացառությամբ Բեռնաբեուում կայացած վերջին խաղի։ Մեր նպատակն է ավելի շատ գործել այնպես, ինչպես արեցինք Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում»,- ասել է Չավին: