Յերեմի Պինոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Արսենալը» կարող է ձեռք բերել «Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Յերեմի Պինոյին, հայտնում է Daily Express-ը:

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։