Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», այս ամառ կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում», հայտնում է The Sun-ը։

29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին։

Իտալական ակումբը հարձակվողին վարձավճարով ձեռք բերել «Չելսիից» 2022 թվականի հուլիսին։

2022/23 մրցաշրջանում նա «Ինտերի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը բելգիացու արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։