Զլատկո Դալիչը նոր պայմանագիր է կնքել Խորվաթիայի ֆուտբոլային միության հետ (ֆոտո)

Խորվաթիայի ֆուտբոլային միությունը (HNS) երկարաձգել է պայմանագիրն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի հետ, գրում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

56-ամյա մասնագետի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի Մունդիալի ավարտը: