Մոհամեդ Սալահը որոշել է իր ապագան

Մոհամեդ Սալահը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Լիվերպուլից»։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, հարձակվողն ավելի ու ավելի է մտածում թիմից հեռանալու մասին՝ առանձնապես չթաքցնելով դա։ Եգիպտացին կցանկանար միանալ նոր թոփ ակումբի՝ իր կարիերայում հաջորդ քայլը կատարելու համար:

Իսպանիան համարվում է Սալահի առաջնահերթ ուղղությունը «Լիվերպուլից» հեռանալու դեպքում։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: