Վիկտոր Օսիմհենը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, նիգերիացու հրաշալի խաղն արդեն իսկ գրավել է բազմաթիվ թոփ-ակումբների ուշադրությունը տարբեր առաջնություններից։ 24-ամյա ֆուտբոլիստի հաջողություններին հետևում է նաև Մյունխենի «Բավարիան», որը դիտարկում է այս ամառ նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Նապոլիի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: