Ռոդրիգո․ «Ես հարգում եմ մարզչի բոլոր որոշումները»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է թիմում իր դերի մասին։

«Ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր հանդիպման և այդ մասին ասում եմ մարզչին: Ես հարգում եմ նրա բոլոր որոշումները, քանի որ մեր թիմը շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի։ Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում խաղադաշտ, փորձում եմ օգտակար լինել «Ռեալին»։ Ես ցանկանում եմ կայուն ֆուտբոլիստ դառնալ հիմնական թիմում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ 22-ամյա բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։