«Ռեալը» որոշում է կայացրել Էդուարդո Կամավինգայի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ վաճառել թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։

«Կամավինգան չի վաճառվում։ Վստահ եմ, որ ապագայում նա կմնա «Ռեալում»։ Երբեմն նա սխալվում է հանդիպումներում, բայց ավելի շատ լավ խաղեր է ունենում, քան վատ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։